կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-10 13:40
Հասարակություն

ԱԱԾ տնօրենի առաջարկով կառավարության նիստի օրակարգից հանվեց ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը հաստատելու մասին հարցը

ԱԱԾ տնօրենի առաջարկով կառավարության նիստի օրակարգից հանվեց ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը հաստատելու մասին հարցը

ՀՀ կառավարության նիստի օրակարգից հանվեց ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին հարցը: Կառավարության` մայիսի 10-ի նիստում այս հարցը հանելու առաջարկ ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Այս որոշումը չի ուղարկվել մեզ` ուսումնասիրելու և կարծիք ստանալու, բայց նախնական ուսումնասիրության արդյունքում երևում է, որ այս որոշման ընդունման դեպքում մի սերվերում կուտակվելու են տվյալներ, որոնք շատ գաղտնի են և պարունակելու են մեր երկրի գետնի վրա և գետնի տակ եղած ողջ ինֆրաստրուկտուրան, ընդերքը, ինչպես նաև ամենակարևոր կոորդինատները, և պարզ չէ, թե այդ տեղեկությունները մենք ինչպես ենք պաշտպանելու, ինչպես նաև պարզ չէ այս տվյալներից օգտվողների ցուցակը: Առաջարկում եմ հարցը հանել կառավարության նիստի օրակարգից, խորը քննարկումներից հետո կրկին ընդգրկել»,- ասաց Վանեցյանը:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը նշեց, որ հարցով ոչ թե համակարգի ստեղծումն է քննարկվում, այլ հայեցակարգը: «Մինչև համակարգի ստեղծելը նվազագույնը մեկ տարի ժամանակ ունենք, և ձեզ հետ կփորձենք բոլոր ռիսկերը նվազեցնել»,- նշեց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկշաբաթյա ժամկետ սահմանեց, որի ընթացքում կարգադրեց պարզաբանել բաց մնացած բոլոր հարցերը: