Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր պաշտոնական այցով Ադրբեջան է մեկնում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն. գրում է Независимая газета-ն:
Թերթը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, գրում է, որ այցի շրջանակներում Շոյգուն հանդիպելու է երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարության հետ, իսկ բանակցություններից հետո կայանալու է գերատեսչությունների միջև 2015-ի համագործակցութան նախագծի ստորագրումը:
«Ստորագրվելու ենթակա համագործակցության նախագծի տեքստը չի հրապարակվում: Սակայն կարելի է ենթադրել, որ այն դուրս չի գա Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պայմանավորվածությունների շրջանակից: Մասնավորապես՝ խոսքը կարող է լինել ռազմական տեխնիկայի գնման և կադրերի պատրաստման մասին: Բացառված չէ, որ կողմերը կխոսեն նաև հնարավոր սպառնալիքների դեմ համատեղ պայքարի մասին, որոնք գալիս են ներձավորարևելյան տարածաշրջանից: Այդպես է, թե` ոչ, հայտնի կլինի առաջիկա օրերին»,- գրում է թերթը:
Ըստ թերթի՝ ոազմական փորձագետների կարծիքով՝ ռուսական ռազմական գերատեսչության ղեկավարների հաճախակի այցերն Ադրբեջան երկու երկրների համագործակցության հաջող ընթացքի վառ վկայությունն են: Այդ մասին ամռանը խոսել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Թերթը նշում է, որ Ադրբեջանի` զենք գնելու մասշտաբները տպավորիչ են: «Վերջին 4 տարիների ընթացքում Ադրբեջանը գնել է 3,35 մլրդ դոլարի սպառազինություն: Ուշագրավ է, որ այդ գումարի 80%-ը բաժին է ընկել Ռուսաստանին: Թե ի՞նչ այլ տեխնիկա է պլանավորում Ադրբեջանը գնել Ռուսաստանից, հավանաբար հայտնի կդառնա Շոյգուի հետ բանակցություններից հետո»,- եզրափակում է թերթը: