Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած` եռյակի հանրահավաքին:
Ուշագրավ է, որ ադրբեջանական АПА-ն իր անդրադարձում նշում է, թե «եռյակ»-ը բողոքել է ոչ միայն նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության և տնտեսական ծանր վիճակի, այլ նաև Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու դեմ:
Նշենք, որ երեկ հանրահավաքի մեկնարկին ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հստակություն մտցրեց հանրահավաքի օրվա ընտրության հարցում` հայտարարելով. «Մեր հանրահավաքն ուղղված չէ Ռուստաստանի դեմ»:
Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում նշեց հետևյալը. «Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը այլեւս անշրջելի իրողություն է։ Իսկ այդ առթիվ երկու-երեք տասնյակ անհատների ջղաձգումներն արդեն վերածվում են զավեշտի, քանի որ երկու-երեք տասնյակ հոգի, մարդկանց մտքերը պղտորելուց բացի, ոչ մի պարագայում չեն կարող քաղաքական օրակարգ թելադրել»: