|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայտնի է, որ Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը երեկվանից 10 օրով արձակուրդում է: Բալասանյանը, փաստորեն, չի մասնակցի ո'չ այսօր կայանալիք` եռյակի հանրահավաքին, ո'չ էլ հոկտեմբերի 10-ի երեւանյան հանրահավաքին:
Պարզվում է` Բալասանյանի համար այս տարին հոբելյանական է: Նա հոկտեմբերի 12-ին նշելու է ծննդյան 60-ամյակը: ԳԱԼԱ-ի հետ զրույցում Բալասանյանի մամլո խոսնակ Լիլիթ Մակարյանն ասել է, որ նա ընտանիքով մեկնել է արտերկիր՝ նշելու հոբելյանը:
Փաստորեն, եռյակի հանրահավաքների պատճառով Բալասանյանի նախատոնական պատրաստությունը 5 օրով երկարել է:
Ի դեպ, մամուլի քարտուղարը նաեւ ասել է. «Քաղաքապետարանը եղել է, կա ու կմնա ապաքաղաքական կառույց՝ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ: Դա նշել է քաղաքապետը, եւ այդ տեղեկությունը փոփոխության ենթակա չէ»: