|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կարծիքով` ոչ իշխանական ուժերը հոկտեմբերի 10-ի հանրահավաքի ժամանակ դե ֆակտո հավանության արժանացրեցին ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին:
Լրագրողների հետ զրույցում պատգամավորը, անդրադառնալով եռյակի հանրահավաքին, ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի գնահատականը: Ըստ այդմ, արձանագրել են, որ. «Հանրահավաքի հարթակից շեշտվեց, որ ոչ իշխանական ուժերը հրապարակ եկած Քաղաքացուն վերապահում են երկրորդական դեր` նրան «զսպելով» քաղաքական պրոցեսների վրա իրական ազդեցություն ունենալուց: Հանրահավաքը կազմակերպած ոչ իշխանական ուժերի անունից բաց տեքստով Սերժ Սարգսյանի վարչախմբին առաջարկվեց սակարկել քաղաքական իշխանության կիսման, բաժանման, փոխանցման շուրջ»:
Պատգամավորն անդրադարձավ նաեւ սահմանադրական բարեփոխումներին` հայտարարելով, որ դրանք «Սերժ Սարգսյանի կողմից մատուցվող քաղաքական մեծ աֆերա են, իսկ, այսպես կոչված, հակափոփոխությունները՝ դրա մյուս տարբերակը»:
Փաշինյանը վերհիշեց 2012-ին գրած իր հոդվածը՝ «Երրորդ հանրապետության առաջին բաժանումը» եւ նշեց, որ այդ ժամանակ էլ ԲՀԿ-ն էր կողմ փոփոխություններին, իշխող մեծամասնությունը առարկում էր: «Եվ չնայած հիմա դերերը փոխվել են, բայց պրոցեսի իմաստը չի փոխվում»,- ասաց նա: