|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ոչ իշխանական ուժերի կազմակերպած երեկվա հանրահավաքի մասնակիցների թիվը նախորդ` հոկտեմբերի 10-ի հանրահավաքի մասնակիցների թվի համեմատ նվազել է: Ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն`եռյակի երեկվա հանրահավաքին մասնակցել է 14800 քաղաքացի: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Վերջինիս խոսքով` հանրահավաքի մասնակիցներից երթի է դուրս եկել 4500 քաղաքացի, սակայն երթի ավարտին նրանց թիվը նվազել է` դառնալով 2000:
Հիշեցնենք, որ ոստիկանության պաշտոնական տվյալներով նախորդ` հոկտեմբերի 10-ի հանրահավաքին մասնակցել էր 16 հազար քաղաքացի: