կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-12 16:10
Քաղաքական

Չեն նստում, թող կանգնած մնան. Գալուստ Սահակյանը` եռյակի առաջարկի մասին

Չեն նստում, թող կանգնած մնան. Գալուստ Սահակյանը` եռյակի առաջարկի մասին

Այսօր եռյակը կոնկրետ որոշում էր կայացրել` եթե կառավարությունը ցանկություն ունի ևս մեկ անգամ վերանայելու ընդդիմության ներկայացրած 12 կետերը, ապա կարող է սկսել 10-րդ կետից` Ընտրական օրենսգրքի փոփոխությունից, քանի որ այն ժամանակ, ֆինանսներ ու ճանապարհային քարտեզ չի պահանջում:

 


Yerkir.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի եռյակի այս կոնկրետ առաջարկը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ուրախ եմ, որ ոգևորվել են»:


Գալուստ Սահակյանի համոզմամբ` իշխանությունը հայտ չի ներկայացնում, որ իր հետ բանակցեն, հետո` վերանայել առաջարկները, դա դեռ չի նշանակում համաձայնել դրանց հետ: «Ընտրական օրենսգրքի փոփոխությունը կարվի, բայց ոչ այս պահին: Ունենք նախադեպ, դա լինում է, սովորաբար, ընտրություններից մեկ տարի առաջ: Կնստենք, կխոսենք ու կներկայացնենք մեր փաստարկները»:


Լրագրողների դիտարկմանը, որ ընդդիմությունը չի նստում, այլ պահանջում է կոնկրետ գործել և կոնկրետ պատասխան տալ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դե, չեն նստում, ես ի՞նչ անեմ, դե, թող կանգնած մնան»: