|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Շուշիի մասին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի արած վերջին հայտարարությունը տեղ է գտել ադրբեջանական լրատվամիջոցներում: Դրանք, հղում անելով Հայաստանի վարչապետին, գրում են, որ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ «Շուշին ադրբեջանական քաղաք է»:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը նշել է, որ Շուշին ազատագրումից առաջ ունեցել է 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն, եւ հարց է ուղղել Նաիրա Զոհրաբյանին. «Այսինքն՝ Դուք ուզում եք ասել, որ 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»: