|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սոչիում այսօր կայանալու է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ: Այլ հարցերից բացի, ԵԱՏՄ ներկայիս գագաթաժողովը կարևոր է նաև երկրների ղեկավարների հետ անձնական շփումների տեսանկյունից, առավել ևս, որ Ղրղզստանում և Հայաստանում փոխվել են ոչ միայն այդ երկրների առաջնորդները, այլև քաղաքական համակարգերը: Այդ մասին գրում է Незаивсимая газета-ն։
«Կուսումնասիրվեն այն հայտարարությունները, որոնք Նիկոլ Փաշինյանն արել է մինչ իշխանության գալը և իշխանություն գալուց հետո: Փաշինյանը կփորձի փոխհարաբերություններն այնպես կառուցել, որ հասկանալի լինի, որ Հայաստանի կողմից լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություններ, ըստ երևույթին, չեն լինի: Դա կլինի Հայաստանի վարչապետի հիմնական խնդիրը»,-թերթի հետ զրույցում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Հիշեցնենք, որ Սոչիում նախատեսված է Պուտին-Փաշինյան հանդիպումը: