Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսական Независимая газета պարբերականը հոդվածով անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի վերջին զարգացումներին: Մասնավորապես` խոսվում է Դուշանբեում, Սանկտ Պետերբուրգում և Դավոսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումների մասին և նշվում, որ կողմերը վերջին շրջանում ցուցադրում են բանակցությունների համար ավելի բարենպաստ մթնոլորտ ստեղծելու պատրաստակամություն:
«Սակայն ամենակարևորն այն է, որ կողմերը, ակնհայտ է, հակված են ուժերի և հնարավորությունների չափով կատարել իրենց խոստումները»,- գրում է հոդվածագիրը:
Ըստ ռուսական պարբերականի` էապես նվազել է ադրբեջանական իշխանությունների ռազամտենչ հռետորաբանությունը Հայաստանի հասցեին: «Արմատական փոփոխությունների մասին չեմ խոսի, սակայն փոփոխությունները չի զգացել միայն կույրը և խուլը»,- թերթը մեջբերում է Բաքվի իր աղբյուրին:
Նշվում է նաև, որ Ադրբեջանում էապես նվազել է հակահայկական ուղղվածության հաղորդումների և հրապարակումների քանակը, իսկ Երևանն ավելի հեռուն է գնացել. ադրբեջանցի լրագրողները կարողացել են հավատարմագրվել ՀՀ ԱԳՆ-ում:
Yerkir.am-ը հարկ է համարում հիշեցնել, որ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց էր տվել Real TV-ին և բառացիորեն ասել հետևյալը. «Այսօր աշխարհում տիրում է «Ճիշտ է նա, ով ուժեղ է» սկզբունքը: Դա նոր իրականություն է: Մենք պետք է պատրաստ լինենք դրան: Աշխարհը փոխվում է, և մենք պետք է պատրաստ լինենք այդ նոր փոփոխությանը: Հուրախություն մեզ, մենք արդեն երկար տարիներ մեծացնում ենք տնտեսական և ռազմական հզորությունը: Մենք պատրաստել ենք մեզ այսօրվա իրավիճակին և այժմ պատրաստ ենք դրան: Այդ պատճառով էլ ուժային գործոնը միշտ եղել և մնում է օրակարգում»: