Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանում չորեքշաբթի կայացել են արտահերթ նախագահական ընտրություններ: Հիմնական ֆավորիտից`գործող նախագահ Իլհամ Ալիևից բացի, ընտրություններին մասնակցել է ևս 7 թեկնածու: ԱՊՀ-ի և ԵԱՀԿ-ի դիտորդները զեկուցել են «նշանակալի խախտումների բացակայության» մասին: Այդ ամենը թույլ է տալիս պնդել, որ ընտրությունները կայացած կճանաչվեն, իսկ Իլհամ Ալիևի հաղթանակի հարցում ոչ մեկ որևէ կասկած չունի. գրում է Независимая Газета-ն:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Կարավաևը թերթի հետ զրույցում նշում է, որ Ադրբեջանում խոսքը փաստացիորեն ոչ թե դասական իմաստով ընտրությունների, այլ գործող նախագահ Իլհամ Ալիևի քաղաքականության վստահության հարցով հանրաքվեի մասին է:
Ռուս փորձագետի գնահատականի հետ, ընդհանուր առմամբ, համաձայն է նաև Բաքվում JAM-news-ի քաղաքական վերլուծաբան Շահին Ռզաևը: Նրա խոսքով՝ անկախ Ադրբեջանում դեռ երբեք ընդդիմությունն այդքան թույլ չի եղել, որքան հիմա:
«Մի կողմից իսկապես կա իշխանությունների ճնշումը, սակայն մյուս կողմից` ինքը` ընդդիմությունը, չունի կամք և իր մեջ ինչ-որ բան փոխելու ունակություն: Նույն դեմքերն են, նույն կարգախոսները` արդեն 20 տարի շարունակ: Ընդդիմադիր կուսակցությունները խանդով են վերաբերվում իրար՝ վախենալով, որ նրանցից մեկը կարժանանա «առաջատար ընդդիմադիր ուժի» տիտղոսին»,- նշել է Ռզաևը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում կայացած ընրություններում 86 տոկոս ձայներով հաղթում է գործող նախագահ Իլհամ Ալիևը: