կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-28 21:28
Սպորտ

Գաբրիել Ղազարյանն ու Սեյրան Օհանյանը պարգևներ հանձնեցին ըմբիշներին

Գաբրիել Ղազարյանն ու Սեյրան Օհանյանը պարգևներ հանձնեցին ըմբիշներին

Այսօր Գառնիում յուրահատուկ տոն էր: Ռազմիկ Կարապետյանի անվան օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ Հայաստանի վաստակավոր մարզիչ Ռազմիկ Կարապետյանի և Համբարձում Աբելյանի անվան միջազգային պատանեկան հուշամրցաշարը:

 

Ուղիղ 40 տարի առաջ Ռազմիկ Կարապետյանը հիմնեց այս մարզադպրոցը: Եվ հենց այսօր տեղի ունեցավ անվանի մարզչի հուշարձանի հանդիսավոր բացումը: Իսկ հուշարձանը բացելու պատիվ ունեցան պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Երկու նախարարներն այնուհետև պարգևներ հանձնեցին հուշամրցաշարի լավագույն ըմբիշներին:

 

Մրցումներին մասնակցեցին Հայաստանի և Վրաստանի տարբեր քաղաքների՝ Երևանի, Վանաձորի, Բաթումի, Գյումրու, Ալավերդու, Սպիտակի, Աբովյանի, ինչպես նաև Գառնի և Ջրվեժ գյուղերի մարզադպրոցների սաները: Ըստ քաշային կարգերի` հաղթողներ դարձան` Լևոն Զոհրաբյանը՝ 26 կգ, օլիմպիական հերթափոխի ուսումնարան, Ռաֆայել Հարությունյանը՝ 29 կգ, Ջրվեժ,  Գուգա Շեշելիձե՝ 32 կգ, Բաթում, Թոռնիկե Կատամաձե՝ 35 կգ, Բաթում, Նարեկ Տանտուշյան՝ 38 կգ, Ալավերդի, Արսեն Հարությունյան՝ 42 կգ, օլիմպիական հերթափոխի քոլեջ, Արշիկ Վարդանյանը՝ 46 կգ, Գառնի, Մերուժան Մանուկյանը՝ 50 կգ, Գառնի, Ալեկո Լոմիձեն՝ Բաթում, 54 կգ, Արմեն Աղբալյանը՝ 58 կգ, Ռուդոլֆ Կարապետյանի անվան մարզադպրոց, Հարություն Վարդանյանը՝ 63 կգ, Սպիտակ և Մհեր Մարկոսյանը՝ + 63, Վանաձոր: Այս մասին տեղեկացնում է մարզաձևի Հայաստանի պաշտոնական կայքը: