Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկու օրից` հունիսի 12-ին, Բաքվում կմեկնարկեն Եվրոպայի մարզական առաջին խաղերը: Այդ միջոցառումը կազմակերպել է Պատրիկ Հիկեի գլխավորած` Եվրոպայի օլիմպիական կոմիտեն, որը միավորում է աշխարհամասի 50 ազգային օլիմպիական կոմիտեներ:
Եվրոպական խաղերի անցկացման մասին որոշումը տեղի է ունեցել 2012 թ. դեկտեմբերի 8-ին Հռոմում: Միակ թեկնածու քաղաքը եղել է Բաքուն: 48 ԱՕԿ-ների պատվիրակներից 38-ը քվեարկել է կողմ, 2-ը ձեռնպահ, 8-ը` դեմ:
Խաղերի ծրագրում ընդգրկված է 23 մարզաձևի 30 մրցաձև: Մրցումները կանցկացվեն 12 մարզակառույցներում և կավարտվեն հունիսի 28-ին:
Մասնակիցների թվում կլինեն նաև Հայաստանի ներկայացուցիչները: Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կաքը, առաջինը մրցավայր կմեկնի /հունիսի 10-ին / մեր պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, միջազգային կարգի մրցավար, խաղերի բացման արարողությանը Հայաստանի դրոշակակիր Հրաչյա Ռոստոմյանը:
Ընդհանրապես, մեր երկրի ներկայացուցիչները, հաշվի առնելով մրցումների ժամանակացույցը, առանձին խմբերով կմեկնեն Բաքու: