Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն ինչ կատարվում է սահմանում այնքան իրավական չէ, որքան քաղաքական. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը և հավելեց, որ Ադրբեջանի համար ամենամեծ զսպանակը Մեծ Բրիտանիան է, որը ևս արձագանքել է վերջին ժամանակներում կատարված սահմանային իրադարձություններին:
Անդրադառնալով Կարեն Պետրոսյանին, ով գերի էր ընկել Ադրբեջանում, Լարիսա Ալավերդյանը փաստեց, որ Կարենը սրտի հետ կապված խնդիրներ չի ունեցել.
«Նրանք մինչ այս էլ նման խոշտանգումների արդյունքներին, որոնք եղել են մահվան դեպքեր, տվել են նույն անունը, իբր թե տուժածները սրտի հետ կապված խնդիրներ են ունեցել»,-նշեց Լարիսա Ալավերդյանը: Բանախոսի հավաստմամբ, անգամ ադրբեջանական լրատվամիջոցներն են բարձրաձայնել, որ Կարենի մոտ զենք չի եղել և հոգնած ու ուժասպառ եղած թեյ է խնդրել գյուղացիներից.
«Կա նաև հետևյալ պատճառաբանությունը. նրանց նախագահն ասում է, թե հնարավոր է վախից է մահացել, ես չեմ պատկերացնում այդ ինչ է տեղի ունեցել, որ մարդ վախից մահացել է»,-հավելեց Լարիսա Ալավերդյանը:
Ինչ վերաբերում է այլ երկրների արձագանքին, բանախոսը գնահատում է Մեծ Բրիտանիայի արձագանքը և փաստում, որ իրականում Ամերիկայի համար հետաքրքիր չէ, թե ինչ կլինի Հայաստանի կամ Ղարաբաղի հետ.«Մենք պետք է կարողանանք տարբերակել հայ-ադրբեջանական և Ղարաբաղի խնդիրները: Դրանք իրականում տարբեր հարցեր են: Հայ-ադրբեջանական լարված հարաբերությունների հիմքում էթնիկ խնդիրներն են»-ասաց Լարիսա Ալավերդանը և հավելեց, որ կատարված խոշտանգումներին ՀՀ պաշտոնական մարմինները պետք է իրավական ընթացք տան: