Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Այսօր սահմանային լարվածության և Պուտին-Սարգսյան հանդիպման մասին լրագրողների հետ զրուցեցին «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի տնօրեն Լարիսա Ալավերդյանը և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը:
Լարիսա Ալավերդյանի կարծիքով` երեկ կայացած` Պուտին-Սարգսյան հանդիպումը թեև հերթական հանդիպումներից էր, սակայն նման հանդիպումները մեկ պատրվակով չեն լինում, այլ դրանց նպատակները բազմաթիվ են լինում: Ըստ նրա` Ռուսաստանը պայքարելու է շարունակ, որ ԱՄՆ-ը չկարողանա իրեն սուպերպետություն զգալ:
«Ինքս էլ դեմ եմ, որ աշխարհում որևէ երկիր լինի ամենա-ամենան` ուժի տեսանկյունից: Ավելի ճիշտ է ուժերի մրցակցության առկայությունը աշխարհում, քան եթե մեկը ուժի տեսակետը գերակայի անընդմեջ: Գերպետություն այսօր աշխարում չկա, որովհետև գերպետություն կարող է կոչվել այն երկիրը, որը կարողանում է խաղաղություն ստեղծել: Սակայն եթե որևէ պետություն խառնաշփոթ է ստեղծում աշխարհում, ապա նա չի կարող գերպետություն համարվել: Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին խնդիրներին, ապա յուրաքանչյուր փոքր պետություն, որը վտանգված է, պետք է հույսը դնի իր ժողովրդի, իր կարողությունների, այդ թվում` դիվանագիտական կարողությունների վրա»,- ասաց նա:
Լրագրողները հարցրեցին` արդյո՞ք Հայաստանն ունի այդ դիվանագիտական կարողությունները, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց, որ հայ ժողովուրդը, իհարկե, ունի այդ դիվանագիտական կարողությունները, և խոսքը հենց ժողովրդի ունեցած կարողությունների մասին է:
«Այն, որ մենք մտել ենք ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մեջ Ռուսաստանի հետ, չի նշանակում, որ մենք դա կարողանում ենք անել: Ես հենց դա եմ քննադատում»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ Պուտինը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ որևէ բան չասաց սահմանային լարվածության մասին, պատասխանեց. «Պուտինը լռեց, որովհետև նա պետք է հաջողությամբ իրականացնի զենքի վաճառքի գործարքը Ադրբեջանի հետ»:
Ըստ Ալավերդյանի` դա կոչվում է քաղաքականություն, և պետք է մեղադրել ոչ թե Ռուսաստանին, այլ սեփական դիվանագիտությանը:
Մանվել Բադեյանն էլ միայն նշեց, որ հատուկ արձագանք Պուտինի կողմից չէր էլ կարող լինել, իսկ Սերժ Սարգսյանը չէր կարող չբարձրաձայնել այդ մասին: