կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-26 13:24
Քաղաքական

Հայաստանի ներքաղաքական կյանքը սյուրռեալիզմի է վերածվել. Լարիսա Ալավերդյան

Հայաստանի ներքաղաքական կյանքը սյուրռեալիզմի է վերածվել. Լարիսա Ալավերդյան

Մեր այսօրվա ներքաղաքական իրավիճակը, կարծես, սյուրռեալիստական է, կարծես, արտացոլում է իրականությունը, բայց, միաժամանակ, ամենեւին չի համապատասխանում տեսակետներին ու գնահատականներին. լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը:

 

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի` սեպտեմբերի 3-ին ՄՄ-ին միանալու վերաբերյալ հայտարարությանը` Ալավերդյանը նշեց, թե չի կարծում, որ որեւէ նոր բան է տեղի ունեցել, քանի որ Հայաստանը միշտ էլ շարժվում էր մի աչքը դեպի Արեւմուտք, մյուս աչքը` դեպի Արեւելք: Ըստ բանախոսի` պարզապես հասարակական արձագանքը համարժեք չէ  քաղաքական սյուրռեալիզմի ու նախագահի կտրուկ քայլերի նկատմամբ:

 

Իսկ ներքին ու արտաքին քաղաքականության հարցերում Հայաստանի անհաջողությունների պատճառը, ըստ նրա, անսկզբունքայնությունն է` կոնցեպտուալ սկզբունքների բացակայությունը:

 

«Երբ նայում ենք քաղաքական էլիտային' հիմնական գործող անձանց, ապա տեսնում ենք, որ դեմքերը նույնն են, ինչ անկախության ամենասկզբից էին, ոչինչ չի փոխվել: Մենք այդպես էլ չունեցանք պետական մտածելակերպի փոփոխություն»,- պատճառների մասին իր դիտարկումները ներկայացրեց բանախոսը:

 

Լարիսա Ալավերդյանը անդրադարձավ նաեւ Հայաստանի վերջին ներքին զարգացումներին` պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման հարցին, նշելով, որ դա այսպիսի քննարկման հարց չէ: Որովհետեւ, պարզաբանեց նախկին պատգամավորը, ավելի ցածր աստիճանի քաղծառայողների աշխտավարձերը, իհարկե, պետք է բարձրացվեն, քանի որ դրանք չնչին են: Իսկ աշխատավարձերի բարձրացումով երկրի ներքին քաղաքական, վարչարարական հարցերում ինչ-որ իրավիճակ փոխելը Լարիսա Ալավերդյանը համարում է ոչ մի քննադատության չդիմացող:  

 

 

 

Նա համոզված է, որ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով այնպիսի լուրջ հնարավորություններ ունի, որ պետք չէ նշել արտաքին քաղաքականության միայն երկու` դեպի Ռուսաստան կամ դեպի Արեւմուտք ուղղությունները: Լարիսա Ալավերդյանը դիտարկում է նաեւ երրորդ ուղղության հնարավորությունը` դեպի Արեւելք, որն արդեն նախկինը չէ, եւ այս ուղղությամբ Հայաստանը կարող է լուրջ հաջողություններ ունենալ: