Փոխարժեքներ
14 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.65 |
EUR | ⚊ | € 411.49 |
RUB | ⚊ | ₽ 3.94 |
GBP | ⚊ | £ 493.9 |
GEL | ⚊ | ₾ 141.94 |
«Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Ֆրանսիային, որ հետևողականորեն բարձրացնում է հայերի, մասնավորապես արցախահայության իրավունքների հարցը։ Բայց մենք ձեզանից ակնկալում ենք ոչ թե ինչ որ մի բան, որը գրված չէ միջազգային իրավունքի մեջ, այլ խիստ հակառակը», ասաց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում մեկնարկել են ակցիաներ՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով։
Նախաձեռնության շրջանակում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտից ևս մեկնարկել էր ակցիա, որը շարունակվեց ԱԳՆ-ի, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատների առջև։
Մանրամասն տեսանյութում։