Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ես իմ համոզմունքը հայտնել եմ դեռևս 2018թ․-ին, որ օրվա իշխանությունը եկել է հստակ ծրագրով․ Արցախը օր առաջ հանձնել Ադրբեջանին և Հայաստանը դարձնել Ադրբեջանի կցորդ, որն էլ իր հերթին Թուրքիայի կցորդն է»,- ՄԱԿ-ի գրասենյակի առջև ակցիայի ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
«Նրանք այդ գաղափարի կրողն էին միշտ։ Եվ դա իրենք չեն ծնել՝ առաջին նախագահի թիմը այդ նույն կարծիքին էր։ Առաջին նախագահը ասել է՝ Հայաստանը համաձայն է, որ ԼՂՀ-ն մնա Ադրբեջանի կազմում»,-հավելեց Լարիսա Ալավերդյանը։
Անդրադառնալով ՝ Բաքվի բանտերում գնտվող հայ գերիների ազտարձակման խնդրին, նա ասաց․
«Բողոքի ակցիաները անհրաժեշտ են, բայց բացարձակապես բավարար չեն որևէ մի բան փոխելու համար, անգամ բավարար չեն, որ Բաքվում կայանալիք COP29-ում հնչեցնել որոշ խնդիրներ»։
Նա կրկնեց, որ նման ակցիաներն անհրաժեշտ են, պետք է պահանջներ ներկայացնել՝ առնվազն հայ ազգի բարոյական պատկերը պահպանելու համար։
«Մենք 2020 թվականից ունենք Բաքվի կողմից անօրինական ձերբակալված մարդիկ, և Հայաստանի իշխանություններից կողմից անտարբերություն է», - նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։