Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հայաստանից պետք է հազարավոր դիմումներ ու պահանջներ գնան, ինչպես COP29-ի կազմակերպիչներին, այնպես էլ բոլոր նրանց, ովքեր ուզում են հայկական արյան հետքերով գնալ և մասնակցել COP29-ին», - նշեց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով, որ եթե գտնվի գեթ մեկ հասարակական կազմակերպություն, որը դա չանի նա հանցակից է դառնում այն բոլոր հանցագործություններին, որը որ գործել և շարունակում է գործել Ադրբեջանը։
2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում մեկնարկել են ակցիաներ՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով։
Նախաձեռնության շրջանակում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտից ևս մեկնարկել էր ակցիա, որը շարունակվեց ԱԳՆ-ի, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատների առջև։
Մանրամասն տեսանյութում։