կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-30 00:43
Սպորտ

Նանկինի օլիմպիական խաղերում մեր ըմբիշների մրցակիցները հայտնի են

Նանկինի օլիմպիական խաղերում մեր ըմբիշների մրցակիցները հայտնի են

Արդեն հայտնել ենք, որ երեկ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԼԱ-ն, հրապարակել է օգոստոսի 16-28-ը Չինաստանի Նանկին քաղաքում տեղի ունենալիք ամառային պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերի ծրագրով ըմբշամարտի մրցաշարի մասնակիցների վերջնական ցուցակը:  Վերջինիս համաձայն ազատ ոճի ըմբշամարտի աղջիկների 4 քաշային կարգում հանդես կգա՝ 32, իսկ պատանիների թե ազատ և թե հունահռոմեկան ոճերի առաջնության 5-ական քաշային կարգերում ելույթ կունենա 40-ական մասնակից: Ընդհանուր առմամբ օգոստոսի 25-27-ին Լոնգջիանի գիմնազիայում կայանալիք ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում 14 քաշային կարգերում մեդալների համար մղվող պայքարին կմասնակցի 47 երկրի 112 մարզիկ: Ինչպես հայտնի այս պատասխանատու ստուգատեսում Հայաստանի 3 պատվիրակ ունի, ովքեր հաջողությամբ հաղթահարել են օլիմպիական վարկանիշային մրցաշարի արգելքն ու իրավունք են ստացել հանդես գալու օլիմպիադայում:

 


Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը ներկայացրել է  նրարց ապագա մրցակիցներին:

 

 Ազատ ոճ, 54 կգ՝ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացում է Վաղինակ Մաթևոսյանը, ում մրցակիցներ են՝ Թիլեր Կորբետը, Նոր Զելանդիա, Դեյթոն Ֆիքսը, ԱՄՆ, Էլիզեր Աուլարը, Վենեսուելա, Ամիրխան Գուվաժակով, Ռուսաստան, Մուխանբեկ Կուատբեկ, Ղազախստան, Ռեյանդ Լուվ, ՀԱՀ, Էլմեդին Սեջֆուլաու, Մակեդոնիա, Էբրահիմ ԷլՇեբամի, Եմեն: 76 կգ քաշային Սարգիս Հովսեփյանի մրցակիցներն են՝ Յաֆետա Վուն, ԱՍԱ, Կառլոս Մենդես, Կոլումբիա, Արշդիփ Գումպ, Կանադա, Մեկի Սիմոնիա, Վրաստան, Յայիուրո Յամասակի, Ճապոնիա, Այուբ Բարջ, Թունիս, Կառլոս Ռիվերա Ռոսալես, Հոնդուրաս:

 

 

Հունահռոմեական ոճում Հայաստանը ներկայացուցիչ ունի միայն 58 կգ քաշային կարգում:

 

Այսպես՝ Զավեն Միքայելյանի մրցակիցներն են՝ Մատթև Դովնեսը, Նոր Զելանդիա, Ագուստին Դեստրիբատսը, Արգենտինա, Արսլան Զուբայրովը, Ռուսաստան, Քերամաթ Մորադ Աբդեվալին, Իրան, Ռայինբեկ Կուրնալալին, Ղազաղստան, Սուլեյման Նասրը, Թունի , Նելսոն Դե Լոս Սանթոսը, Դոմիկյան Հանրապետություն:

 

Հունահռոմեական ոճի ևս մեկ հայազգի ըմբիշի էլ՝ 85 կգ քաշային Մարկ Բեմալյանը, օլիմպիադայում կներկայացնի Ռուսաստանը: Նրան բաժին են հասել այսպիսի մրցակիցներ՝ Միմոդրե Շչեյ-Քսյոն, Սամոա, Ռամանդիփ Խեհիրա, Կանադա, Կիրիլ Միլով, Բուլղարիա, Շրի Պալ, Հնդկաստան, Թոհիրջոն Օխոնով, Տաջիկստան, Ալի Ահմեդ Հասան, Եգիպտոս, Յովան Կալաբա, Սերբիա: