կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-27 11:43
Սպորտ

Ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնութուն. հայ ըմբիշների մրցակիցները

Ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնութուն. հայ ըմբիշների մրցակիցները

Ստամբուլում այսօր մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին, Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ, մասնակցում են նաև Հայաստանի երիտասարդական ընտրանու 8 ըմբիշներ: Այսօր՝ մրցումների 1-ին օրը, 77 ըմբիշներ մեդալներ են խաղակելու 50, 60, 74 և 96 կգ քաշային կարգերում:

Առավոտյան մրցահերթում Թուրքիայի ժամանակով ժամը 10-14-ը տեղի կունենան նախնական և սփոփիչ փուլերի գոտեմարտերը, իսկ երեկոյան մրցահերթում՝ ժամը 18-20-ը տեղի կունենան եզրափակիչ փուլի վճռորոշ գոտեմարտերն ու պարգևատրման արարողությունները:

Ինչպես տեղելացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, երեկ կայացած վիճակահանության արդյունքներով մեր ըմբիշներին այսպիսի մրցակիցներ են բաժին հասել. 50 կգ, 9 մասնակից, ¼-րդ փուլ՝ Նորայր Հակոբյան-Յոզեֆ Անդրաշի, Հունգարիա: Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչ փուլում ուժերն է չափելու Նոֆալ Բաբաև, Ադրբեջան- Պետրո Նեդյալկո, Բուլղարիա զույգի հաղթողի հետ: 60 կգ, 23 մասնակից, 1/16-րդ փուլ՝ Տարոն Դումոյան-Ասլան Վիսաիտով, Ռուսաստան: Այս զույգի հաղթողը 1/8-րդ փուլում մրցելու է Մարիկոզ Թեոպորիդիս, Հունաստան-Մորտեն Թորեսեն, Նորվեգիա զույգի հաղթողի հետ: 74 կգ, 26 մասնակից, 1/16-րդ փուլ՝ Արմեն Հակոբյա-Աիրիդա Դանուսևիչյուս, Լիտվա: Այս զույգի հաղթողը 1/8-րդ փուլում հանդիպելու է Տերո Հալմեսմակի Ֆինլանդիա-Ալեքս Կեսիդիս, Շվեդիա զույգի հաղթողի հետ: 96 կգ, 19 մասնակից, 1/8-րդ փուլ՝ Հարություն Միքայելյան-Եվգենի Գանչև, Բուլղարիա: Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակչում կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի Կեւին Բաուման, Էստոնիա-Դավիթ Կեչ, Սլովակիա զույգի հաղթողի հետ: