կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-02 23:55
Աշխարհ

Տոկիոյի օլիմպիական խաղերում մեր մարզիկների մրցելույթների վաղվա ժամանակացույցը

Տոկիոյի օլիմպիական խաղերում մեր մարզիկների մրցելույթների վաղվա ժամանակացույցը

Օգոստոսի 3-ին Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկները կմրցեն հետևյալ ժամանակացույցով. 

Պայքարը կսկսի մեր եռացատկորդ Լեւոն Աղասյանը, որը մեկնարկի կելնի Երևանի ժամանակով ժամը 4:00-ին: Նա ընդգրկված է Բ ենթախմբում: Եզրափակիչ կմտնեն 1-12-րդ տեղերը գրաված հեռացատկորդները:

Առավոտյան ժամը 7:18-ին Հայաստանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ քաշային կարգ) կանցկացնի քառորդ եզրափակիչ մրցամարտը Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուռաիմովի հետ։ Հաղթելու դեպքում մեր մարզիկը կդառնա օլիմպիական մեդալակիր` նվազագույնը բրոնզե:

Ժամը 7:50-ին իր առաջին մրցամարտը կանցկացնի հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը։ Մինչև 67 կգ քաշայինների մրցաշարի 1/8 եզրափակիչում նա ուժերը կչափի աշխարհի բազմակի մրցանակակիր, հունգարացի Բալինտ Կորպաշի հետ։ Հաղթանակի դեպքում մեր ըմբիշը քառորդ եզրափակիչում կհանդիպի եգիպտացի Մոհամեդ Իբրահիմ Էլ Սայեդի հետ:

Նախ ժամը 14:40–ին հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում մեր 77 կգ քաշային Կարապետ Չալյանը կանցկացնի 3-րդ տեղի համար գոտեմարտը: Նրա մրցակիցը հայտնի կդառնա առավոտյան նախատեսված սփոփիչ մենամարտից հետո: Իրար հետ կմրցեն թունիսցի Լամջետ Մաաֆին և ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովը:

Հունահռոմեական ըմբիշ, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ մրցամարտը ռուսաստանցի Մուսա Եվլոևի հետ նախատեսված է ժամը 15:20-ին: Մարզիչը հավաստիացնում է, որ կիսաեզրափակիչում Ալեքսանյանի ստացած ոտքի վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, և նա կկարողանա պայքարել օլիմպիական ոսկե մեդալի համար:

Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի միակ ներկայացուցիչ, 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը չեմպիոնի կոչման համար պայքարը կսկսի ժամը 14:50-ին: Ոսկե մեդալի համար կպայքարի 9 ծանրորդ: