կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-28 19:12
Սպորտ

ՖԻԼԱ-ն հրապարակել է Նանկինի օլիմպիական խաղերի մասնակիցների վերջնական ցուցակը

ՖԻԼԱ-ն հրապարակել է Նանկինի օլիմպիական խաղերի մասնակիցների վերջնական ցուցակը

Ինչպես տեղեկանում ենք ՖԻԼԱ-ի պաշտոնական կայքից, այսօր ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԼԱ-ն, հաստատել ու հրապարակել է օգոստոսի 16-28-ը Նանկինի պատանեկան 2-րդ օլիմպիադայի մասնակիցների ցուցակը: Վարկանիշային մրցաշարերի արգելքը հաղթահարած 47 երկրից 112 ըմբիշներ  մեդալներ կխաղարկեն պատանիների և աղջիկների ազատ ոճի ըմբշամարտի, ինչպես նաև պատանիների հունահռոմեական ոճի մրցաշարերի 14 քաշային կարգերում: Ընդհանրապես որակավորման փուլին մասնակցել են ՖԻԼԱ-ին անդամակցող բոլոր 177 երկրների ներկայացուցիչներ:


Ըմբշամարտի օլիմպիական մրցաշարին մասնակցելու են 16-17 տարեկան ըմբիշներ: Տղաների ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում մեդալներ են խաղարկվելու 5 քաշային կարգում ՝46, 54, 63, 76, 100 կգ: Այս ձևում Հայաստանը ներկայացնելու են 54 կգ քաշային Վաղինակ Մաթևոսյանը և 76 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը: Հունահռոմեկան ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում մեդալներ կխաղարկվեն 42, 50, 58, 69 և 85 կգ քաշային կարգերում: Այստեղ էլ Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանի 58 կգ քաշային կարգում ելույթ ունեցող Զավեն Միքայելյանը: Աղջիկների ազատ ոճիըմբշամարտի օլիմպիական մրցաշրում մեդալներ կխաղարկվեն 4 քաշային կարգերում ՝ 46, 52, 60 և 70 կգ:

 

Նշենք նաև, որ յուրաքանչյուր քաշային կարգում հավասար քանակությամբ՝ 8-ական մասնակից է ընդգրկվելու

 

Աղբյուր՝ Wrestling.am