կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-25 20:58
Սպորտ

իմ հաջորդ քայլն օլիմպիական խաղերում մեդալ նվաճելն է. Անդրանիկ Կարապետյան

 իմ հաջորդ քայլն  օլիմպիական խաղերում մեդալ նվաճելն է. Անդրանիկ Կարապետյան

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը գոհ է՝ աշխարհի առաջնությունում իր բարձրացրած կիլոգրամներից:

«Առաջին անգամ էի մասնակցում մեծահասակների աշխարհի առաջնությանը և մեծ տպավորություններ ունեմ: Գոհ եմ բարձրացրածս կիլոգրամներից, մարզիչներից, բժշկից: Արդյունքներն ավելի բարձր էին, քան Եվրոպայի առաջնությունում էր, իմ հաջորդ քայլն արդեն Օլիմպիական խաղերում մեդալ նվաճելն է»,-ՀԱՕԿ պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Կարապետյանը:

Անդրանիկ Կարապետյանն առաջին մոտեցման ժամանակ պոկեց 164 կգ: Հաջորդ մոտեցման ընթացում Կարապետյանը չկարողացավ բարձրացնել 167 կգ, սակայն երրորդ մոտեցման ժամանակ նա բարձրացրեց 167 կգ ծանրաձողը և նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում հայ ծանրորդն առաջին մոտեցման ժամանակ չբարձրացրեց 191 կգ, սակայն երկրորդի ժամանակ կարողացավ գլխավերևում պահել ծանրաձողը: Երրորդ մոտեցման ժամանակ հրեց 196 կգ: Երկամարտի 363 կգ արդյունքով Անդրանիկ Կարապետյանը գրավեց 4-րդ հորիզոնականը: Նա միայն անձնական քաշով զիջեց բրոնզե մեդալ նվաճած, եգիպտացի Մահմուդ Մոհամեդ Իհաբին: Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ ղազախ Նիջադ Ռահիմվը, ով երկամարտում գրանցեց 372 կգ արդյունք: