Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի իշխանությունները մի շարք վարչական ստուգումներից հետո մերժել են Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Օլիմպիական խաղերին աշխատանքի անցնելու համար հայտ ներկայացրած 3570 անձի։ Armsport.am-ի փոխանցմամբ այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հայտարարել է, որ կառավարությունը 770 հազար հետաքննություն է անցկացրել՝ ստուգելու Ֆրանսիայի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները։ 3570 հոգուց 130-ը ընդգրկված են Fiche S-ի ցուցակում՝ կառավարության ահաբեկչության և ազգային անվտանգության մեջ կասկածվողների ցուցակում, իսկ տասնյակ մարդիկ կապեր ունեն արմատական իսլամիստների հետ։
Մինչև 45 հազար հոգանոց անվտանգության ուժեր, այդ թվում՝ ոստիկաններ և ժանդարմներ, ամբողջ Փարիզում մոբիլիզացվելու են սպորտաշխարհի գլխավոր ստուգատեսի ընթացքում: Փարիզի Օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։