Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի խոսքով՝ մարմնամարզիկ Հուռի Գեբեշյանի գրանցած արդյունքը 99 տոկոսով հնարավորություն կտա մասնակցելու Ռիոյի օլիմպիական խաղերին:
«Հուռին բոլորիս շատ ուրախացրեց, քանի որ բազմամարտում հավաքեց 51, 965 միավոր: Եթե Հուռի Գեբեշյանը «Թեստ իվենթ»-ի ժամանակ, որը կայանալու է ապրիլին (Ռիո դե Ժանեյրո), կրկնի այս արդյունքը, ապա մենք կունենանք պատմության մեջ առաջին կին մարմնամարզիկը, ով կներկայացնի Հայաստանը օլիմպիական խաղերում։ Ինչ վերաբերում է տղաներին և մասնավորապես` Արթուրին, ամեն ինչ լավ է, հույս ունենք` այսօր էլ ուրախանանք մեր մարզիկների հաջողությամբ»,- ՀԱՕԿ լրատվականի լրագրողի հետ զրույցում ասել է Սերոբյանը:
Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 1-ը Շոտլանդիայի մայրաքաղաք Գլազգոյում անցկացվում է մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է 2016 թվականի Օլիմպիական խաղերի համար: Հայաստանը ներկայացնում են Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը և Հուռի Գեբեշյանը: Հայաստանի հավաքականը Գլազգո է մեկնել հոկտեմբերի 17-ին: