|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռումինիայի Բրաշով քաղաքի օլիմպիական համալիրում փետրվարի 17-ին տրվեց Պատանեկան օլիմպիական ձմեռային 11-րդ փառատոնի մեկնարկը: Բացմանը ներկա են եղել ՄՕԿ նախագահ Ժակ Ռոգեն, ԵՎՕԿ նախագահ Պատրիկ Հիկեն և այլք:
Փառատոնին մասնակցում են նաև հայ մարզիկներ` լեռնադահուկորդուհի Եվա Փարոյանը, դահուկավազորդներ Արայիկ Գրիգորյանը և Սլավիկ Սիմոնյանը:
Ծրագրում ընդգրկված է ութ մարզաձև`լեռնադահուկ, բիաթլոն, դահուկավազք, դահուկացատկ, սնոուբորդ, հոկեյ, շորտ-տրեկ և գեղասահք: Պատանի օլիմպիականները կպայքարեն մեդալների 37 հավաքածուի համար:
Մարզական փառատոնը կավարտվի փետրվարի 22-ին: