|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը:
Ինչպես հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը, գեղասահքի ազատ ծրագրում Գալուստյանը հանդես եկավ 8-րդ համարի ներքո և հավաքեց 77,32 միավոր: Երկու ծրագրերի արդյունքում Գալուստյանը հավաքեց 133,21 միավոր և զբաղեցրեց 10-րդ տեղը:
Պատանեկան երկրորդ օլիմպիական խաղերի կանանց մենասահքի չեմպիոն դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Պոլինա Սլուցկայան, ով հավաքեց 188,04 միավորով:
Պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացել է երկու մարզիկներով` դահուկորդ Միքայել Միքայելյան և գեղասահորդ Անաստասիա Գալուստյան: