|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Օգոստոսի 21-ին Փարիզում կմեկնարկի ըմբշամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունը։ Այսօր գորգ կմտնեն հունահռոմեական 71-75-85-98 կգ քաշային կարգերի ըմբիշները։
Վարշամ Բորանյանը (71 կգ) կմեկնարկի 1/16 եզրափակիչից, որտեղ կմրցի Եգիպտոսի ներկայացուցիչ Իբրահիմ Մահմուդ Ղանեմի հետ։ Կարապետ Չալյանը (75 կգ) նույնպես կսկսի 1/16 եզրափակիչից։ Նրա մրցակիցը Յուրիսանդի Էրնանդեսն է` Կուբայից։ Արթուր Շահինյանը (85 կգ) որակավորման փուլում կգոտեմարտի կորեացի Յու Պարկի հետ։
Օլիպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ) եւս կմեկնարկի 1/16 եզրափակիչից։ Ալեքսանյանի առաջին մրցակիցն Իրանի ներկայացուցիչ Սեյեդմոստաֆա Սալեհիզադեհն է։