|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը պետությունից և ՀԱՕԿ-ից նվեր են ստացել 1 միլիոն դոլար արժողությամբ բնակարաններ Երևանի կենտրոնում:
Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը պարգևատրվել է 30 միլիոն դրամով և Գյումրիում բնակարանով: Սիմոն Մարտիրոսյանին հանձնվել է 30 միլիոն դրամ:
Ռիոյի հայ մեդալակիրների պարգևատրության արարողությունը տեղի ունեցավ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում, որին ներկա էր նաև երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:
Հավելենք, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը Արթուր Ալեքսանյանին հանձնել է 100 հազար դոլար, Միհրան Հարությունյանին՝ 90 հազար դոլար, իսկ Գոռ Մինասյանին ու Սիմոն Մարտիրոսյանին՝ 30 հազարական դոլար:



