Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր մեդալների վերջին 4 հավաքածուները կխաղարկվեն 55, 66, 84 և 120 կգ քաշային կարգերում: Ավետիք Վարդանյանի ղեկավարությամբ հանդես եկող Հայաստանի երիտասադական հավաքականն այսօր ներկայացուցիչ կունենա 55 և 66 կգ քաշային կարգերում:
Հիշեցնենք , որ երեկ՝ առաջնության 1-ին օրը, մրցագորգ ելած մեր 4 մասնակիցներն էլ ձախողվեցին: Նրացից թերևս լավագույն արդյունքը ցույց տվեց 96 կգ քաշային կարգում 2 հաղթանակ տարած և 22 մասնակիցների պայքարում ի վերջո 7-րդ տեղը գրաված Վիկտոր Կազիշվիլին, ով հաշվակային 4 միավոր պարգևեց մեր ընտրանուն:
Երեկ երեկոյան կայացած վիճակահանության արդյունքերով հայտնի դարձան նաև այսօր ելույթ ունեցող մեր ըմբիշների մրցակիցները. 55 կգ, 23 մասնակից, 1/16-րդ փուլ՝ Խորեն Թեմուրյան, Հայաստան–Գիորգի Լեժավա, Վրաստան, Արմեն Առաքելյան, Ուկրաինա- Թոմաշ Օգոնովսկի, Լեհաստան: Ուշագրավ է, որ վիճակահանության արդյունքների քմահաճույքով 1/8-րդ փուլում այս զույգերի հաղթողները հանդիպելու են միմյանց հետ: Այնպես, որ առաջին գոտեմարտերի արգելքը հաջողությամբ հաղթահարելու դեպքում այս քաշյաին կարգում ելույթ ունեցող հայազգի 2 ըմբիշները քառորդ եզրափակչի ուղեգրի համար կմրցեն միմյանց հետ: 66 կգ , 27 մասնակից, 1/16-րդ փուլ՝ Արեն Առաքելյան- Մուրադ Սուլեյամանով, Ադրբեջան: 1/8-րդ փուլում այս զույգի հաղթողը ուժերը կչափի Ջոնաթան Ալվարես, Իսպանիա–Հայդար Յավուզ, Թուրքիա զույգի հաղթողի հետ:
Աղբյուր՝ Wrestling.am