Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ՀԾԿՀ շենքի դիմաց` Սարյան փողոցում, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող երիտասարդները հաղորդագրություն են տարածել, որով կոչ են անում ՀՀ բոլոր քաղաքացիներին` այսօր` ժամը 20:00-ին, հավաքվել Ազատության հրապարակում` հանրային քննարկում անցկացնելու համար:
Yerkir.am-ի հետ զրույցում բողոքող քաղաքացիներից մեկը` Արտաշես Արաբաջյանը, նշեց, որ հանրային քննարկումը հրավիրվում է այսօրվա դեպքերի կապակցությամբ, երբ ոստիկանությունը, ուժ կիրառելով, փորձեց ճնշել մի քանի տասնյակ քաղաքացիների արդարացի բողոքը` ուղղված էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Նշենք, որ ոստիկանությունը խափանել էր քաղաքացիների բողոքի ակցիան 27 հոգու բերման ենթարկելու միջոցով: Իսկ ՀԾԿՀ-ն մտադիր է մինչև հուլիսի 1-ը, այսինքն` մեկ շաբաթից կայացնել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը:
Արտաշես Արաբաջյանը նշեց, որ հավաքվում են` ի մի բերելու ստեղծված իրավիճակը և որոշելու, թե ինչ քայլեր են ձեռնարկելու հետագայում: