Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այս ամենաթողության գլխավոր մեղավորը Հայաստանի Կենտրոնական բանկն է։ Ապահովագրական ընկերություններին այնքան են «բարձել», որ ստիպված գնում են թանկացումների. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց ԿԲ-ի դիմաց ԱՊՊԱ-ի թանկացումների դեմ բողոքի ակցիայի մասնակից, ֆեյսբուքյան «TUGANQ տուգանք» խմբի ղեկավար Արտակ Խաչատուրովը:
«Երկուշաբթի թանկացման մասին որոշումը ուժի մեջ կմտնի, պատրաստվում ենք այդ օրն էլ ապահովագրական բյուրոյին հիշեցնել մեր շունչը։ Եթե մինչեւ այդ ոչինչ չձեռնարկեցին, մենք համարժեք քայլեր կնախաձեռնենք բյուրոյի դեմ»,- ասաց նա՝ շեշտելով՝ թույլ չեն տալու, որ Կենտրոնական բանկի աշխատակիցները տուն գնան, եթե իրենց պայքերից հետո, այդուհանդերձ, թանկացնեն
Նշենք, որ ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքող վարորդները կրկին դուրս են եկել փողոց՝ թանկացումները կանխելու հույսով։ Քաղաքացիներին զայրացրել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի նոր որոշումը, ըստ որի՝ բարձրացվելու են ԱՊՊԱ-ի բազային սակագները, նաև փոփոխություններ տեղի կունենան ապահովագրության գնի հաշվարկման համակարգում:
Վարորդները երթով Բրազիլիայի հրապարակից եկան Կենտրոնական բանկի առջեւ՝ նշելով, որ իրենց բողոքն ուղղված է բանկի ղեկավարությանը։ Ակցիային միացած վարորդները պահանջում էին հանդիպում ԿԲ-ի պատկան մարմինների հետ, սակայն ոստիկանությունը հորդորեց պահանջը ձեւակերպել գրավոր։ Ապա, ի նշան բողոքի, վարորդները 5-6 րոպե ազդանշան տվեցին ԿԲ–ի դիմաց եւ երթով շարժվեցին դեպի ԱՊՊԱ բյուրոյի շենք։
Հիշեցնենք, որ բյուրոյի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ փոփոխությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով՝ վթարների թվի աճ եւ փոխհատուցման ծավալների ավելացում, առավելագույն փոխհատուցման գումարի ավելացում, ծառայությունների որակի բարձրացում: Որոշման վրա ազդել է նաեւ ավտոմեքենաների վերանորոգման գնի ավելացումը, պահեստամասերի թանկացումը եւ այլն։ Սակայն, վարորդները այս հիմնավորումները անհիմն են համարում։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիանա Սարգսյան
Տե՛ս նաեւ
«Ամենաանխիղճ ձեւով կպնում են մեր գրպանին». ԱՊՊԱ-ի թանկացման դեմ ակցիաները շարունակվում են