Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն մարդիկ, ովքեր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիան անվանում են «հայկական մայդան» և այն որակում որպես հակառուսական, լավ կլինի` հիշեն Որոտանի հիդրոկայանն ամերիկացիներին վաճառելու մասին, դրա մասին, չգիտես` ինչու, այդպես չբարձրաձայնեցին: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը:
Խոսելով մի քանի օր շարունակվող ակցիայի մասին` նա նշեց, որ լավ կլիներ ակցիայի մասնակիցները գոնե մի քանի ծրագրային դրույթներ ունենային, որպեսզի կարողանային գոյատևել և արդյունքի հասնել: Վարդանյանն օրինակ բերեց պարտադիր կուտակային վճարումների դեմ պայքարող «Դեմ եմ» շարժումը:
««Դեմ եմ» շարժումը կարողացավ այդքան երկար գոյատևել իր կազմակերպչական հատկանիշների շնորհիվ: Նախ` նրանք 20 հոգանոց ղեկավար մարմին ունեին, որտեղ խորհրդակցում էին, և ամեն մեկը մի ընկերություն էր ներկայացնում: Նրանց մեջ շատ էին գրագետ և խելացի երիտասարդներ, ովքեր տարբեր ոլորտների մասնագետներ էին: Բացի այդ` ղեկավար մարմնի կազմում կային շատ լուրջ իրավաբաններ, տնտեսագետներ, և դրա շնորհիվ նրանց մոլորեցնել չէր հաջողվում»,- ասաց նա:
Վարդանյանը կարծիք հայտնեց, որ «Ոչ թալանին»-ը պետք է նույն ճանապարհով գնա, միևնույն ժամանակ, խուսափի «Դեմ եմ»-ի սխալները կրկնելուց:
Վարդանյանն առաջարկեց խմբին իրենց ծրագրային դրույթների մեջ ներառել մի քանի հստակ կետեր եւ պահանջել երկրի իշխանություններից`
1. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարի՝ ՀԷՑ-ի կատարած ծախսերի մասին հայտարարությունն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում և դրան ընթացք տալ,
2. արձանագրել գողության փաստը,
3. չթույլատրել ՀԷՑ-ի ապօրինությունները և այլն: