|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այս պահին Էջմիածին-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնված է:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից Էջմիածնում բողոքի ակցիա է իրականացվում: Մի շարք էջմիածինցիներ դժգոհ են գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դատարանի որոշումից:
Նրանք պահանջում են կրկին կալանավորել Գրիգորյանին: Ցուցարարներին է հանդիպել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը և հորդորել բացել ճանապարհը` նախատոնական օրերին քաղաքացիներին անհարմարություններ չստեղծելու համար։
Նրանք բացել են ճանապարհը և հավաստիացրել, եթե իրենց բողոքի ձայնը լսելի չդառնա ավելի մեծ մասշտաբներով բողոքի ակցիաներ կանեն: