կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-01 17:50
Հասարակություն

Բողոքող երիտասարդը, պետք լինի, ահաբեկության կդիմի, բայց չի վճարի թանկացած էլեկտրաէներգիայի դիմաց

Բողոքող երիտասարդը, պետք լինի, ահաբեկության կդիմի,  բայց չի վճարի թանկացած էլեկտրաէներգիայի դիմաց

Այսօր ՀԾԿՀ շենքի մոտ բողոքի ժամանակ ՀՀ քաղաքացիներին արգելվեց մասնակցել հանձնաժողովի նիստին, որտեղ և կայացվեց որոշում` թանկացնել էլեկտրաէներգիան: Ոստիկաններն ու ՀԾԿՀ ներկայացուցիչները ՀՀ քաղաքացիներին ներս չթողնելը  պատճառաբանում էին այն հանգամանքով, թե իբր հանձնաժողովի դահլիճում ազատ տեղ չկա:

 

Բողոքող քաղաքացիներից միայն Վաղինակ Շուշանյանը կարողացավ մտնել հանձնաժողովի շենք և մասնակցել քննարկմանը: Նա նշեց, որ ցանկության դեպքում կարող էին տեղավորել շատ քաղաքացիների:

 

«Ես իմ ջեբի մասին եմ մտածում: Էդ 4  դրամը, որ թանկացնում եք, դուք չեք տալու, ես եմ վճարելու, ես, որ ուսանող եմ, հաշմանդամ հայր ու քույր եմ պահում: Դուք չեք մարսելու դա, իսկ ես էլ չեմ վճարելու, պետք լինի` ահաբեկության էլ կդիմեմ»,- հանձնաժողովի նիստի ժամանակ, դիմելով Ռոբերտ Նազարյանին, ասել էր Վաղինակ Շուշանյանը:

 

Նիստից  հետո լրագրողների հետ զրույցում նա ներկայացրեց այն, ինչ տեսել էր: Շուշանյանի խոսքով` քաոսային քննարկում էր, անարդյունավետ, միմյանց անձնական վիրավորանքներ էին հասցնում: Օսիպյանը նրան ասաց. «Դուք ստում եք»: Վաղինակ Շուշանյանը պատասխանեց. «Էս արդեն սադրում եք, հա՞, էսքան մարդ ինձ ա հավատում, այլ ոչ` ձեզ»:

 

Մանրամասները` տեսանյութում: