Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
«Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» ֆեյսբուքյան քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ բոլոր քաղաքացիներին հրավիրում է բողոքի ակցիայի: Էլեկտրաէներգիայի դեմ բողոքող քաղաքացիները հավաքվելու են հուլիսի 1-ին` ժամը 10:30-ին, ՀԾԿՀ (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով) շենքի մոտ: Այդ օրը ՀԾԿՀ-ն հանձնաժողովի նիստ է անցկացնելու, որտեղ էլ կայացվելու է էլեկտրաէներգիայի սակագնի բարձացման որոշումը:
Նախաձեռնությունը համարում է, որ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի փաստարկները էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ, հիմնավոր չեն: Իսկ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը շղթայական ձևով բերելու է կենսական անհրաժեշտության բոլոր ապրանքների ու մթերքների թանկացմանը՝ ձմեռնամուտին առաջացնելով ծանր սոցիալական վիճակ:
Նախաձեռնության անդամներն այժմ պատրաստում են իրազեկման թռուցիկներ և հունիսի 30-ին Ազատության հրապարակում բողոքի ակցիա են անցկացնելու` ժամը 19:00-ին, որից հետո երթով կոչ են անելու մարդկանց, որ դուրս գան պայքարի: