կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-03 16:30
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 300 տոկոսով թանկանում ա ԱՊՊԱ-ն՝ անկախ մակնիշից․ ԱՊՊԱ–ի թանկացման դեմ բողոքող վարորդ

300 տոկոսով թանկանում ա ԱՊՊԱ-ն․ անցած օրենքներով՝ առաջին վթարից 4 մալուս էր բարձրանում, իսկ հիմա ասում են՝ չէ, 300 տոկոս կբարձրանա․ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց ԱՊՊԱ–ի թանկացման դեմ բողոքող վարորդներից մեկը։

Նշենք, որ ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքող վարորդները կրկին դուրս են եկել փողոց՝ թանկացումները կանխելու հույսով։ Քաղաքացիներին զայրացրել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի նոր որոշումը, ըստ որի՝ բարձրացվելու են ԱՊՊԱ-ի բազային սակագները, նաև փոփոխություններ տեղի կունենան ապահովագրության գնի հաշվարկման համակարգում:

Վարորդները երթով Բրազիլիայի հրապարակից եկան Կենտրոնական բանկի առջեւ՝ նշելով, որ իրենց բողոքն ուղղված է բանկի ղեկավարությանը։ Ակցիային միացած վարորդները պահանջում էին հանդիպում ԿԲ-ի պատկան մարմինների հետ, սակայն ոստիկանությունը հորդորեց պահանջը ձեւակերպել գրավոր։ Ապա, ի նշան բողոքի, վարորդները 5-6 րոպե ազդանշան տվեցին ԿԲ–ի դիմաց եւ երթով շարժվեցին դեպի ԱՊՊԱ բյուրոյի շենք։

Հիշեցնենք, որ բյուրոյի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ փոփոխությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով՝ վթարների թվի աճ եւ փոխհատուցման ծավալների ավելացում, առավելագույն փոխհատուցման գումարի ավելացում, ծառայությունների որակի բարձրացում: Որոշման վրա ազդել է նաեւ ավտոմեքենաների վերանորոգման գնի ավելացումը, պահեստամասերի թանկացումը եւ այլն։ Սակայն, վարորդները այս հիմնավորումները անհիմն են համարում։