Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետության հրապարակ ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքող վարորդները կրկին դուրս են եկել փողոց՝ թանկացումները կանխելու հույսով։ Քաղաքացիներին զայրացրել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի նոր որոշումը, ըստ որի՝ բարձրացվելու են ԱՊՊԱ-ի բազային սակագները, նաև փոփոխություններ տեղի կունենան ապահովագրության գնի հաշվարկման համակարգում:
Ակցիային մասնակից վարորդներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ այս անգամ ակցիային մասնակցելու են ավելի մեծ թվով քաղաքացիներ։ Վարորդներն այս պահին Բրազիլիայի հրապարակից երթով գալիս են դեպի Հանրապետության հրապարակ։
Իրադարձությունների զարգացմանը առաջարկում ենք հետեւել Yerkir.am-ի ուղիղ հեռարձակմամբ։