|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.89 |
| EUR | ⚊ | € 423.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.2891 |
| GBP | ⚊ | £ 492.6 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող 27 քաղաքացու նկատմամբ վարչական բերում է իրականացվել ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելը):
Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից` նշելով, որ քաղաքացիներն այս պահին գտնվում են ոստիկանության Կենտրոնականի բաժնում: Ոստիկանությունում գտնվող քաղաքացիների ինքնության վերաբերյալ տվյալներ ոստիկանությունից ճշտել չհաջողվեց: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: