կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-31 12:50
Քաղաքական

Միամիտ չեմ` հավատամ, թե ՀԱՊԿ-ն աշխատող կառույց է. Թևան Պողոսյան

Միամիտ չեմ` հավատամ, թե  ՀԱՊԿ-ն աշխատող կառույց է. Թևան Պողոսյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, Yerkir.am-ի հետ զրույցում խոսելով Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականության մասին, որոնք արտահայտվում են` նախևառաջ սահմանին սադրանքներ իրականացնելով, նշեց, որ իմաստ չի տեսնում այդ գործողությունները տարբերակելու մեջ` սադրա՞նք, թե՞ պատերազմական գործողություն:


«Ադրբեջանը համարում է, որ Հայաստանն իր թշնամին է և իրականացնում է գործողություններ իր թշնամու դեմ, դրանք պատերազմական գործողություններ են, սադրանքներ, թե` դիվերսիաներ, դրանք ընդամենը գործողությունների տարբեր ձևերն են»,- ասաց Թևան Պողոսյանը:


Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին դիմելուն, նա կարծում է, որ պետք է նախ` ձևակերպել ՀԱՊԿ-ին ներկայացվող պահանջը` դատապարտող հայտարարությո՞ւն ենք ուզում, թե՞ խնդրում ենք մեզ տրամադրել ռազմական տեխնիկա կամ զորք:


«Այսօրվա դրությամբ` մեր բանակը տերն է առաջին գծի: ՀԱՊԿ-ն ինձ այսօր ավելի շատ հետաքրքրում է որպես քաղաքական ինստիտուտ, այլ պարագայում ես միամիտ չեմ` թե ՀԱՊԿ-ն աշխատող կառույց է, կամ հավատամ, որ կոլեկտիվ անվտանգության գաղափարն աշխատում է, և ասենք` մի օր Ղազախստանը, Բելառուսը կամ Ղրղզստանը կարող են զորք ուղարկել կամ իրենց զինատեսակներից մեզ տրամադրել: Անիմաստ կազմակերպությանը դիմենք` ի՞նչ անենք»,- ասաց Թևան Պողոսյանը:


Պատգամավորի կարծիքով` այսօր ՀԱՊԿ-ն ավելի շատ լուծում է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների շրջանակներում ինչ-որ ֆորմատի հարց: «Ես միշտ էլ ասել եմ` քաղաքական հայտարարություն անելուց զատ, ես ՀԱՊԿ-ի գինը չեմ պատկերացնում: Այն անատամ, գլոբալ անվտանգության գործում հարց չլուծող կառույց է, որն ավելի շատ թղթի վրա գոյություն ունի, քան իրականում»,- նշեց Թևան Պողոսյանը: