24 09 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 411.87 |
GBP | ⚊ | 474.21 |
GEL | ⚊ | 145.03 |
RUB | ⚊ | 4.03 |
USD | ⚊ | 387.24 |
Այսօր` նոյեմբերի 8-ին Ադրբեջանում նշվում է այսպես կոչված «Հաղթանակի օր» հայատյաց տոնը: Սակայն Ադրբեջանը չի բավարարվել սեփական երկրում այդ «տոնը» նշելուց, և այն տեղափոխել է տարբեր երկրներ, որտեղ առկա է ադրբեջանական համայնք:
Այսպես, մեր հյուսիսային հարևան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, որտեղ ապրում են մեծ թվով հայեր, ադրբեջանցիները նշել են իրենց «տոնը»: Թբիլիսիի հանրային դպրոցում ադրբեջանցիները միջոցառում են անցկացրել` 44-օրյա պատերազմին նվիրված: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Հայ Համայնք կազմակերպությունը:
Այստեղ ուշագրավ է վրացական իշխանությունների լուռ պահվածքը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Վրաստանի հայերը խաղաղ երթ էին իրականացնում դեպի Ադրբեջանի դեսպանատուն` իրենց օրինական բողոքի ձայնը բարձրացնելով Ադրբեջանի վայրագությունների դեմ: Սակայն վիրահայերի խաղաղ ակցիան հանդիպեց վրացական ոստիկանության բիրտ գործողություններին, որոնք չթույլատրեցին հայերին իրենց ակցիան իրականացնել. արդյունքում ձերբակալվեցին վիրահայոց համայնքի մի շարք ներկայացուցիչներ:
Ստացվում է, որ Վրաստանի իշխանություններն ավելի լոյալ դիրքորոշում ունեն ադրբեջանցիների, քան թե իրենց կրոնակից հազարամյա հարևան ժողովրդի նկատմամբ:
«Հարց է ծագում, արդյո՞ք մենք ապրում ենք երկակի ստանդարտներ ունեցող երկրում», - հարցադրում է անում «Վրաստանի Հայ համայնք» կազմակերպությունը: