կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-15 20:20
Քաղաքական

ՀԱՊԿ-ը իրենից լուրջ կոլկետիվ անվտանգության համակարգ չի ներկայացնում. Թևան Պողոսյան

ՀԱՊԿ-ը իրենից լուրջ կոլկետիվ անվտանգության համակարգ չի ներկայացնում. Թևան Պողոսյան

Բոլորը սպասումներով լի էին, որ պետք է Բորդյուժան փոխվի և Հայաստանի ներկայացուցիչը նշանակվի ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղար, բայց փաստորեն ստացվեց այնպես, որ այս կազմակերպությունը, իր իսկ կողմից մշակած սկզբունքները կյանքի չի կոչում. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Թևան Պողոսյանը` անդրադառանալով երեկ Հայաստանում տեղի ունեցած ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստին:

Ըստ Պողոսյանի` ՀԱՊԿ-ը ընդամնեը արհեստական կառույց է և չպետք է այդ կառույցից լուրջ սպասելիքներ ունենալ: «Եթե սպասումներ չունես, պետք է լուրջ էլ չվերաբերվես և մտածես, որ քո խնդիրները ինչ-որ պետությունների առաջնորդներ պետք է առաջ տանեն»,- ասաց Պատգամավորը:  

Պողոսյանը նկատեց, որ այդ անվտանգության խորհրիդ նիստը ձևական միջոցառում էր: «Ձևական միջոցառում էր, որ եկան այստեղ արեցին: Տարբեր երկրներ իրենց շահերից ելնող մեկնաբանություններ պետք է  անեն, թե ինչ եղավ, ինչ փոխվեց, ինչի են հասել: Քանի որ հանդիպումը Հայաստանում էր, ամենամեծ խնդիրներից մեկը լինելու էր հայկական կողմին, առաջին հերթին հայ հասարակությանը բացատրել, թե ինչպիսոի որոշումներ են եղաել»,- ասաց Պողոսյանը` հավելելով` նիստի թափանցիկությունը թաքցնելը խոսում էր այն մասին, որ շատ լուրջ գործընթացներ են տեղի ունեցել:

Պողոսյանի խոսքով Հայաստանին այդ կազմակերպությունը պետք է միայն ու միայն հայ-ռուսական հարաբերությունների դաշտը չխաթարելու համար:  «Հայ-ռուսական հարաբերությունները ավելի ընդգծված իրավիճակում են ընդամենը այդքանը»,- նկատեց մեր զրուցակիցը:

 

Պողոսյանը կարծիք հայտնեց, որ ՀԱՊԿ-ը իրենից լուրջ կոլկետիվ անվտանգության համակարգ չի ներկայացնում: «ՀԱՊԿ-ը մեզ պետք է մեր շահերը բավարարելու իմաստով և այդքանը միայն: Եթե մենք սպասումներ չունենանք, եթե չուենանք այն սխեմաները, թե գիտե՞ք գալու է ժամանակը` Հայաստանի ներկայացուցիչն է լինելու քարտուղարը և ամեն ինչ լավ է լինելու: Այսպիսի մեծ սպասումներ դնելուց հետո պետք է կարողանալ կառավարել հանրությանը, թե ինչու՞ մեր սպասումները չիրականացնան: Անհասկանալի սպասումներ են ձևավորում ու հետո չեն կարողնանոմ դրա տակից դուրս գալ»,- եզրափակեց նա: