Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր` «Հայաստան-ՆԱՏՕ» գործընկերության հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կարծիք հայտնեց, որ թեև ՆԱՏՕ-ն մեծ շահեր ունի Ադրբեջանում, սակայն Ադրբեջանը շատ պասիվ է համագործակցում ՆԱՏՕ-ի հետ` համեմատած Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հետ:
«Ամողջ Հարավային Կովկասի երեք երկրներից Հայաստանը միակն է, որը մասնակցում է ՆԱՏՕ-ի խաղաղապահ ծրագրերին` և\' Կոսովոյում, և\' Աֆղանստանում: Այդ խաղաղապահ առաքելություններին չեն մասանկցում ո\'չ Ադբեջանը, ո\'չ Վրաստանը, ավելին` Հայաստանը ՀԱՊԿ միակ երկիրն է, որը մասնակցում է ՆԱՏՕ-ի խաղաղապահ ծրագրերին»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով` այսօր էլ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները շատ լուրջ են, քան ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը, որտեղ համագործակցությունը, ըստ պատգամավորի, ավելի շատ առևտուր է հիշեցնում, քան համագործակցություն:
«Ներկայումս ակտիվ են ՆԱՏՕ-ի համագործակցային ծրագրերը Հայաստանում` թե\' հանրային սեկտորի, թե\' ԱԺ-ի, թե\' ԱԻՆ-ի, թե\' Ազգային անվտանգության հետ»,- ասաց Պողոսյանը` հույս հայտնելով, որ Հայաստանը միշտ կկարողանա պրագմատիկ լինել և օգտվել համագործակցության դրական կողմերից: