կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-09 00:53
Սպորտ

Չեմպիոնների լիգա. «Բորուսիա»-ն մոտ էր կիսաեզրափակչին

Չեմպիոնների լիգա. «Բորուսիա»-ն մոտ էր կիսաեզրափակչին

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ ուղարկեց Մադրիդի «Ռեալ»-ի դարպասը, սակայն դա չբավականացրեց Կլոպի սաներին` դուրս գալու հաջորդ փուլ: 24-րդ և 37-րդ րոպեներին Մարկո Ռոյսը գրավեց Կասիլիասի դարպասը: Մինչ այդ «Ռեալ»-ի ֆուտբոլիստները ստացել էին 11 մետրանոց հարվածի իրավունք, որը չէր կարողացել անվրեպ իրացնել Անխել Դի Մարիան, իսկ 2:0 հաշվի ժամանակ Մխիթարյանը, շրջանցելով Կասիլիասին, ձախ եզրից հարվածեց դարպասաձողին: Մադրիդցիները առաջին խաղում 3:0 հաշվով հաղթելու շնորհիվ դուրս եկան կիսաեզրափակիչ:


 

Մյուս խաղում Լոնդոնի «Չելսի»-ն սեփական հարկի տակ մրցեց ՊՍԺ-ի հետ:  32-րդ րոպեին Անդրե Շուռլեն առաջ մղեց ազնվականներին, իսկ խաղավերջից 3 րոպե առաջ Դեմբա Բայի գոլը ցնծության մեծ ալիք բարձրացրեց «Ստեմֆորդ Բրիջ»-ում: Թիմերի դիմակայությունում գրանցվեց 3:3 հաշիվ, և «Չելսի»-ն մրցակցի հարկի տակ խփած գոլի շնորհիվ դուրս եկավ կիսաեզրափակիչ: