կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-13 01:53
Սպորտ

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնա»-ն ու ՊՍԺ-ն դուրս եկան հաջորդ փուլ

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնա»-ն ու ՊՍԺ-ն դուրս եկան հաջորդ փուլ

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում ևս 2 թիմ նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր: 


Կատալոնական «Բարսելոնա»«Կամպ Նոու» մարզադաշտում 2:1 հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Սիթի»-ի նկատմամբ: 67-րդ րոպեին Լիոնել Մեսսին բացեց հաշիվը: 89-րդ րոպեին Վինսենտ Կոմպանին խփեց պատասխան գնդակը, սակայն 1 րոպե անց Դանի Ալվեշը հաղթանակ պարգևեց կապտանռագույններին: «Բարսելոնա»-ն դուրս եկավ հաջորդ փուլ:

)

Նույն հաշիվը գրանցվեց նաև ՊՍԺ-«Բայեր Լեւերկուզեն» խաղում: Սիդնեյ Սամը 6-րդ րոպեին առաջ մղեց գերմանական ակումբին, ինչին ֆրանսիացիները պատասխանեցին 13-րդ րոպեին Մարկինիոսի խփած գոլով:  Հանդիպման 53-րդ րոպեին Էզեքուել Լավեզին գրավեց գերմանացիների դարպասը և կամային հաղթանակ  պարգևեց «Պարի Սեն Ժերմեն»-ին: Ֆրանսիացիները հաղթեցին 6:1 հաշվով և նվաճեցին ¼ եզրափակիչի ուղեգիր: 

)