կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-25 10:49
Սպորտ

Չեմպիոնների լիգա. կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները

Չեմպիոնների լիգա. կիսաեզրափակիչի առաջին  հանդիպումները

Ավարտվեցին ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները:


Մյունխենի  «Բավարիա»-ն սեփական խաղադաշտում ջախջախեց կատալոնական  «Բարսելոնա»-ին:

Հանդիպման 25’ Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Տոմաս Մյուլերը բացեց խաղի հաշիվը:

Ընդմիջումից հետո՝ 49’ Մարիո Գոմեսը կրկնապատկեց իր թիմի առավելությունը:

73-րդ րոպեին Արիեն Ռոբենը Վալդեսի դարպասն ուղարկեց երրորդ գնդակը:

«Բարսելոնա»-ն անհույս էր խաղադաշտում:

Մի քանի րոպե անց Թոմաս Մյուլերը դարձավ դուբլի հեղինակ` դրանով իսկ վերջակետ դնելով խաղին:

 

 

Այս հաղթանակով մյունխենյան թիմը Չեմպիոնների լիգայում հաղթելու լուրջ հայտ ներկայացրեց:


水果忍者 footyroom.com by footyroom

 

Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 11-ին՝ «Կամպ Նոու»-ում:

 

 

 

 

Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալել էր   Մադրիդի «Ռեալ»-ին:

 

Հանդիպման հերոս դարձավ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, ով, մադրիդցիների դարպասը ուղարկելով չորս գնդակ, դարձավ պատմության մեջ միակ ֆուտբոլիստը, ում հաջողվել է չորս անգամ գրավել «Ռեալ»-ի դարպասը:

 

Լեւանդովսկին աչքի ընկավ հանդիպման 8’, 50’,55’,66’(11մ) րոպեներին:

«Սերուցքայիններին» իհարկե հաջողվեց մեկ գոլ խփել: Խաղի 45՛ պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուն խփեց մադրիդցիների միակ գնդակը:

 

Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին, «Սանտյագո Բերնաբեու»-ում: