|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի` «Լիոնի» դեմ հանդիպումից առաջ հայտարարել է, որ համոզված է երկու խաղի արդյունքում իր թիմի հաղթանակի մեջ, հաղորդում է Marca-ն:
Պորտուգալացի մասնագետը նշել է, որ «Ռեալի» ֆուտբոլիստները ֆրանսիացիների հետ հանդիպումից առաջ հանգիստ են և հոգեկան լարվածություն չունեն: «Մենք պատրաստ ենք այս դիմակայությանը և պատրաստվում ենք երկու խաղն էլ անցկացնել առանց թերարժեքության բարդույթի: Մենք «Ռեալն» ենք, Չեմպիոնների լիգայի չեմպիոնների չեմպիոնը: Թիմը պետք է հավատա իր ուժերին և ճնշում գործադրի մրցակցի վրա: Պետք է նշեմ, որ «Ռեալի» բոլոր ներկայացուցիչները բացասական հիշողություններ ունեն` «Լիոնի» հետ կապված: Բայց օրինակ ես ու Կարվալիուն հաղթել ենք այդ թիմին «Պորտուի» կազմում, ինչից հետո նվաճեցինք Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումը»,- ասել է արքայական ակումբի գլխավոր մարզիչը: