|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ավարտվեցին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումների` խաղային երկրորդ օրվա հանդիպումները:
Մադրիդի «Ռեալ»-ը «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում զգալի առավելությամբ հաղթեց թուրքական «Գալաթասարայ»-ին:
Հանդիպման 9’ պորտուգալացի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն բացեց հաշիվը: 29’ տանտերերի առավելությունը կրկնապատկվեց Կարիմ Բենզեմայի շնորհիվ: Խաղի 73’ Գոնսալո Իգուաինը ձևակերպեց հանդիպման վերջնական արդյունքը` 3:0:
Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 9-ին Ստամբուլում:
Զուգահեռ ընթացող` «Մալագա» - «Բորուսիա» խաղում հաղթողներ և պարտվողներ չեղան` 0:0: Ամեն ինչ կորոշվի պատասխան խաղում, որը կկայանա ապրիլի 9-ին: