կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-10-23 00:40
Սպորտ

Չեմպիոնների լիգա. Դորտմունդի ''Բորուսիա''-ն հաղթեց ''Արսենալ''ին. Մխիթարյանը՝ գոլի հեղինակ

Չեմպիոնների լիգա. Դորտմունդի ''Բորուսիա''-ն հաղթեց ''Արսենալ''ին. Մխիթարյանը՝ գոլի հեղինակ

Ավարտվեցին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի  առաջին օրվա հանդիպումները:

 

Դորտմունդի <<Բորուսիա>>-ն հյուրընկալել էր Լոնդոնի <<Արսենալ>>-ին:

Հանդիպման 16-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի և դորտմունդյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացում է խաղի հաշիվը: Հայ կիսապաշտպանն իր կարիերայի առաջին գոլն է խփում Չեմպիոնների լիգայում:

Առաջին խաղակեսի ավարտից 4 րոպե առաջ՝ Օլիվյե Ժիրուն խփում է տանտերերի պատասխան գնդակը:

 

67-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանին փոխարինում  է Ջոնաս Խոֆմանը:

 

Հանդիպման 82-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկիի գոլը հաղթանակ է պարգևում դորտմունդցիներին՝ 1:2:

 

 

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի  առաջին օրվա մնացած հանդիպումների արդյունքները՝

 

«Միլան»-«Բարսելոնա» 1:1

 

«Ստյաու Բուխարեստ» - «Բազել»՝ 0:3

 

«Օլիմպիկ Մարսել»- «Նապոլի»՝ 1:2

 

«Աստուրիա Վենա»- «Աթլետիկո Մադրիդ»՝ 0:3

 

«Շալկե 04»- «Չելսի»՝ 0:3

 

«Սելթիկ»«Այաքս» ՝  2:1

 

«Պորտու»- «Զենիթ»՝ 0:1